Իրանի Համադան նահանգում 30 մարդ է ձերբակալվել «Մոսադի» հետ կապերի կասկածանքով

20/06/2025 12:29 Միջազգային

Իրանի իրավապահ մարմինները հունիսի 13-ից ի վեր Համադան նահանգում ձերբակալել են 30 մարդու: Շրջանային ոստիկանության վարչության պետ Ջալալ Ջաֆարիի խոսքով՝ նրանք կասկածվում են իսրայելական հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ կապեր ունենալու մեջ:

«Վերջին շաբաթվա ընթացքում 30 մարդ է ձերբակալվել սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին – խմբ. ) աջակցելու և «Մոսադի» հետ կապեր ունենալու կասկածանքով», – նրա խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։

–00—ՅՄ