Հայաստանից ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը երկկողմանի երկխոսության ընթացքում երբեք չի բարձրացվել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի։ Բայց, իհարկե, ինչպես ցանկացած երկրում, կան նաև խնդրահարույց հարցեր, կան իրենց խնդիրներն ու դրամատուրգիան։ Միևնույն ժամանակ Երևանի հետ կանոնավոր երկխոսություն է ընթանում բոլոր գերատեսչությունների միջոցով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են բազայի թեմային։
«Այդ հարցը գործնական իմաստով երբեք չի բարձրացվել, երևի թե հանրության ներսում, փորձագիտական շրջանակներում քննարկվել է, սա այլ հարց է, բայց Երևանի հետ շփումներում այդ թեման չի արծարծվել»,- հավելել է Զախարովան։
—00-ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Այդ անձնավորությունը ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ»
-
Տեղակալներ, խորհրդականներ. ում է Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. «Ժողովուրդ»
-
Փաշինյանի համար ավելի դժվար կլինի կանգնեցնել նոր քաղաքական շարժումը, քան բանտարկել քահանաներին
-
Կարմիր խաչի այցելությունները կտրականապես արգելվել են. հայ գերիների ընտանիքների այդ հույսն էլ մարեց
-
Ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանի աջակցության հավաքին մասնակցած և հետագայում կալանավորված անձանց
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է