Իրանը կոչ է արել հարևան երկրներին թույլ չտալ Իսրայելի կողմից իրենց տարածքների օգտագործումը

18/06/2025 17:45 Միջազգային

Իրանը կոչ է արել սահմանակից երկրներին կանխարգելել Իսրայելի կողմից իրենց տարածքներն օգտագործելու փորձերը իսլամական հանրապետության վրա գրոհների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ գերատեսչության ղեկավար Ահմադ Ալի Գուդարզին:

«Մենք ակնկալում ենք հարևաններից, որ այն դեպքում, եթե Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացվեն նրանց տարածքից, նրանք քայլեր կձեռնարկեն դրանք դադարեցնելու համար: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները, և որպեսզի մենք ստիպված չլինենք պատասխան միջոցներ ձեռնարկել», – նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

—00—ՄԱ