Խամենեին մերժել է Իրանի հանձնվելու մասին Թրամփի կոչը և ԱՄՆ-ին անդառնալի հետևանքներ է խոստացել

18/06/2025 17:20 Միջազգային

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին Իրանի հանձնվելու վերաբերյալ և զգուշացրել, որ ԱՄՆ-ի ցանկացած հարված կունենա «լուրջ, անդառնալի հետևանքներ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խամենեին գրառումներ է արել X սոցիալական հարթակում։

«Խելամիտ չէ Իրանի ժողովրդին ասել, որ հանձնվի։ Ինչի՞ն պետք է հանձնվի իրանական ազգը։ Մենք երբեք չենք հանձնվի որևէ մեկի հարձակումներին ի պատասխան։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է։ Սա իրանական ազգի ոգին է», – գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփն «անվերապահ կապիտուլյացիայի» կոչ էր արել Իրանին։

«ԱՄՆ նախագահը սպառնում է մեզ։ Իր անհեթեթ հռետորաբանությամբ նա պահանջում է, որ իրանցի ժողովուրդը հանձնվի։ Նրանք պետք է սպառնալիքներ հնչեցնեն նրանց դեմ, ովքեր վախենում են սպառնալիքներից։ Իրանի ազգը չի վախենում նման սպառնալիքներից», – հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ