Ալիևը Էրդողանի հրավերով վաղը ուղևորվում է Անկարա

18/06/2025 16:01 Միջազգային

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Իլհամ Ալիևը վաղն ուղևորվում է Անկարա՝ Էրդողանի հրավերով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Կարծես թե՝ Նիկոլ Փաշինյանի սիրելի «միջազգային հանրությունը» կամաց-կամաց հավաքվում է, որ ասի էլ ինչ նշաձող իջեցնի, որ բացառիկ կոնսոլիադացիա ապահովի Հայաստանի շուրջ, ինչպես որ եղավ Արցախի հարցում․․․

Մի հատ միասին քննարկեն ու ամսի 20-ին հստակ կասեն էլի՝ էլ ինչ հակահայկական ու հակապետական քայլեր պետք է անի Հայաստանի դեմ»։

–00—ՅՄ