ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են դիրքորոշումն Իրանի հարցի շուրջ

17/06/2025 16:50 Միջազգային

ԵՄ արտաքին գործերի նախարարներն արտակարգ տեսակոնֆերանսի ընթացքում համաձայնեցրել են այն դիրքորոշումը,  որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և Իրանի ու Իսրայելի միջև լարվածության թուլացման կոչ են արել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է  ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ տարածելով տեսակոնֆերանսին հաջորդող մամուլի ասուլիսի տեսանյութը։

«Մենք բոլորս համաձայն ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա: Շատ կարևոր է ապաէսկալացնել իրավիճակը։ ԵՄ-ն պետք է իր դերակատարումն ունենա դիվանագիտական ջանքերում», – հայտարարել է նա:

Կալասը հաստատել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել նաև աշխատել նավթի շուկայի կայունությանն աջակցելու ուղղությամբ և զբաղվում են հակամարտության տարածաշրջանից ԵՄ քաղաքացիների տարհանման գործողությունների համակարգմամբ:

–00—ՅՄ