Իսրայելի բանակը պատրաստվում է հարվածել Թեհրանում կարևոր թիրախներին

17/06/2025 16:27 Միջազգային

Մեր բանակը պատրաստվում է հարվածել Թեհրանում կարևոր թիրախներին։ Դրանց թվում են կառավարական շենքերը, ռազմավարական նշանակություն ունեցող վայրերը և որոշումների կայացման կենտրոնները։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը դիմել է Թեհրանի բնակիչներին և կոչ արել խուսափել վտանգավոր տարածքներ այցելելուց. «Թեհրանում կան տասնյակ միջուկային օբյեկտներ։ Մենք մոտ ենք դրանց ոչնչացմանը»։

–00—ՅՄ