Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում վիրավորների թիվը հասել է 1800-ի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 1800-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարքանդին։
«Իրանի տարածքում սիոնիստական ռեժիմի կողմից վերջերս իրականացված հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 1800-ի, ինչը հաստատում է, որ տուժածների ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են, որոնք կապ չունեն որևէ ռազմական գործունեության հետ», – նշել է նախարարը։
Մամուլի ասուլիսում Զաֆարքանդին հայտնել է, որ հունիսի 15-ին Թեհրանի Ղոդս հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում՝ հղի կին, բացի այդ, վիրավորվել է 59 մարդ։ Նա նաև ավելացրել է, որ պայթյունը նաև մեծ վնաս է պատճառել տարածքի ջրագծերին։
«Ղոդս հրապարակում տեղի ունեցածը հաստատում է սիոնիստական ռեժիմի կեղծ պնդումները, որ այն չի թիրախավորում քաղաքացիական անձանց։ Ընդհակառակը, ճշմարիտ է այն, որ այս պատերազմն ուղղակիորեն թիրախավորում է Իրանի ժողովրդին», – ասել է նախարարը։
–00—ՅՄ