Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի հեռուստատեսության շենքի վրա

17/06/2025 11:32 Միջազգային

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի  պետական հեռուստատեսության շենքի վրա հարձակմանը։

Նա սոցցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես նշել է, որ Իսրայելի այդ հարձակումը «ակնհայտ կոտորած» է, որի թիրախում էին մամուլի ներկայացուցիչները և քաղաքացիական անձինք։

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ իրավական լեգիտիմություն և արդարացում չունի»,- գրել է նա։

Ալթունը հավելել է, որ  Թուրքիան դատապարտում է այդ «ստոր/ատելություն հարուցող» հարձակումը և ցավակցություն հայտնել Իրանի ժողովրդին՝ մամուլի ներկայացուցիչների մահվան կապակցությամբ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ