Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որ ուղիղ կապ է պահպանում Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ

17/06/2025 00:03 Միջազգային

Վլադիմիր Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որ ուղիղ կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ։

Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միջնորդական դերին։ Կոսաչովի խոսքով՝ այս հակամարտությունում չափազանց մեծ են ռիսկերը։ Հետևաբար, եթե այն դադարեցնելու շանսեր կան, ապա այստեղ պետք է օգտագործվեն ցանկացած հնարավորություններ։ Դա պետք է արվի՝ ի շահ խաղաղության և ի շահ մարդկության։

–00—ՍՊ