ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվել են․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

16/06/2025 19:32 Միջազգային

ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվել են: Ամերիկացի բանակցողները չեղյալ են հայտարարել դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով ՌԴ պատվիրակության հետ հանդիպումը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօրվա դրությամբ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում հերթական հանդիպումը չեղյալ է հայտարարվել ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ», – ասված է Զախարովայի հայտարարության մեջ։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի վերցրած դադարը շատ չի երկարի, սակայն չի նշել ոչ բանակցությունների նոր ամսաթիվը, ոչ էլ պատճառը, թե ինչու է ԱՄՆ ն որոշել հետաձգել հանդիպումը:

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնումը սկսվել է փետրվարի 18-ին Էր Ռիադում պատվիրակությունների հանդիպումից: Կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության լիարժեք վերսկսման համար, վերացնել դեսպանությունների աշխատանքի սահմանափակումները և սկսել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացը:

–00—ՍՊ