Իրանը ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները․ WSJ

16/06/2025 18:46 Միջազգային

Իրանը հստակորեն հայտարարում է, որ ցանկանում է դադարեցնել մարտական ​​գործողությունները և վերսկսել միջուկային բանակցությունները՝ միջնորդների միջոցով ազդանշաններ ուղարկելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Wall Street Journal-ը, այդ մասին ամերիկյան պարբերականին հայտնել են Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի պաշտոնատար անձինք։

«Իրանն արաբ միջնորդների միջոցով ասել է, որ բաց կլինի վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, եթե Միացյալ Նահանգները չմիանա Իսրայելի հարձակումներին»,- հայտնել են թերթի աղբյուրները:

–00—ՅՄ