Իսրայելի նպատակն Իրանում իշխանափոխությունը չէ. ՌԴ-ում Իսրայելի դեսպան

16/06/2025 17:27 Միջազգային

Իսրայելի ռազմական գործողության նպատակն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարությանը հեռացնելը չէ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։

«Ռեժիմը փոխելու նպատակ չկա։ Այս գործողության մեջ Իսրայելի նպատակը դա չէ», – հունիսի 16-ին լրագրողներին ասել է Գալպերինը։

Նրա խոսքով՝ Իսրայելի դիրքորոշման համաձայն՝ քաղաքական իշխանության հարցը պետք է որոշի «Իրանի ժողովուրդը»։

Բացի այդ, Իսրայելը գործողության ստույգ ժամկետներ և գործողության սահմաններ չի դնում, հայտարարել է դեսպանը։

«Իսրայելը ժամկետներ չի սահմանում…. Մենք սահմաններ չենք դնում Իրանի տարածքների առումով, որոնցից սպառնալիքներ են բխում, կամ որտեղ պահեստներ կան, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար», – ասել է Գալպերինը։

–00—ՅՄ