Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում
16/06/2025 15:11
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել Իսրայել-Իրան հակամարտության, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել որոշ համաշխարհային առաջնորդների հետ՝ տարածաշրջանում լարվածությունը վերացնելու և կողմերին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար։
Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու հարցում։
–00—ՅՄ