Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
16/06/2025 14:59
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռային հարձակումների ֆոնին երկու երկրների ֆոնդային բորսաներում (շուկա) անկում է նկատվում։
Միջանկյալ նշենք, որ ֆոնդային բորսան այն կազմակերպված շուկան է, որտեղ իրականացվում են արժեթղթերի առուվաճառքի գործարքները։
Մասնավորապես Իսրայելի ֆոնդային բորսան հարձակումների պատճառով նվազել է 1.58%-ով, իսկ Իրանի ֆոնդային բորսան՝ 3.16%-ով։ Իսրայել-Իրան առճակատման հետևանքով տարածաշրջանում ամենաշատ անկումը ֆոնդային բորսայում ունեցել է Թուրքիան։ Այն նվազել է 3.7%-ով։
Երկու երկների միջև հակամարտության ընթացքում տուժել են նաև Իտալիայի (1.8%), Գերմանիայի (1.34%) , Ֆրանսիայի (1.35%) , Իսպանիայի (1.70%) և ԱՄՆ-ի (0.7%) ֆոնդային բորսաները։
–00—ՅՄ