Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Թեհրանի և Թել Ավիվի միջև. Կրեմլ

16/06/2025 14:48 Միջազգային

Ռուսաստանը պահպանում է պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը պահպանում է անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու իր պատրաստակամությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։

Պեսկովը հայտնել է, որ ռուսական գերատեսչություններն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը։