Մոտ 200 ռուսաստանցի հատել է Իրանի և Ադրբեջանի սահմանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Մոտ 200 ռուսաստանցի, այդ թվում՝ գիտնականների խումբ և սիմֆոնիկ նվագախումբ, հատել են իրանա-ադրբեջանական սահմանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ Էլինա Սիդորենկոն։
ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ նա, ինչպես նաև ՄԳԻՄՕ-ի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի և BRICS-ի վրա աշխատող կազմակերպության ներկայացուցիչները, ժամանել են Իրան՝ BRICS կրթական արշավախմբի շրջանակներում։
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ 14 ռուս գիտնականներից բաղկացած խումբ է տարհանվել իրանա-իսրայելական հակամարտության գոտուց։
Նա նշել է, որ իրանա-ադրբեջանական սահմանը հատելուց հետո բոլոր ռուսաստանցիներին առաջարկվել է սնունդ և ջուր, իսկ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը բոլորի համար հյուրանոցային համարներ է ամրագրել։
–00—ՅՄ