Իրանը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել
15/06/2025 19:44
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Իրանը «Իրական խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հաղորդում է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
«Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է ի պատասխան Իսրայելի անմարդկային վայրագությունների։ «Իրական խոստում 3» գործողության երկրորդ ալիքը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ուղեկցվել է արձակված հրթիռների ռեկորդային թվով և հարվածների ճշգրտությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
–00—ՅՄ