Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը

15/06/2025 18:32 Միջազգային

Իրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցնում է իր աշխատանքը, հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին։

«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը։ Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ», – հայտնել է դիվանագիտական ​​առաքելությունը։

Ավելի վաղ դեսպանատունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ աշխատում են ռուսաստանցիներին Իրանից տարհանելու հարցի շուրջ։

–00—ՅՄ