Իսրայելի արտգործնախարարը մեղադրում է Իրանին խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ

15/06/2025 13:05 Միջազգային

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում մեղադրել է Թեհրանին քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ թիրախավորելու մեջ և հայտարարել, որ Իսրայելը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունը։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը զրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Զրույցի ընթացքում նախարար Սաարը ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի կարևոր նպատակներ, որոնք պետք է իրականացվեն», – ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

–00—ՅՄ