Թեհրանը պատրաստ է միջուկային զենքի բացակայությունը երաշխավորող համաձայնագիր կնքել․ Իրանի ԱԳ նախարար

15/06/2025 11:27 Միջազգային

Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչի։

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ, իսկ Օմանում չեղարկված բանակցություններում Թեհրանը ցանկանում էր ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել միջուկային գործարքի։

Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում, հայտարարել է արտգործնախարարը։

–00—ՅՄ