Թուրքիայում երկու օդապարիկի վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել

15/06/2025 11:20 Միջազգային

Թուրքիայի Աքսարայ քաղաքում երկու օդապարիկ է ընկել է, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին տեղեկատվությունը տարածել է TGRT Haber-ը։

Վիրավորների վիճակի կամ վթարի պատճառի մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան։

Հաղորդվում է, որ շտապօգնության և փրկարարական խմբերը դեպքի վայրում իրականացրել են արտակարգ տարհանում։

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

–00—ՅՄ