Մարշալ Պետենից հետո երկրորդը. Սարկոզիին զրկեցին Պատվո լեգեոնի շքանշանից

15/06/2025 10:39 Միջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը նախկինում դատապարտվել էր կաշառակերության և ազդեցության չարաշահման համար, զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով պարգևը շնորհող կազմակերպության հրամանագրին։

Նշվում է, որ Սարկոզին երկրորդ ֆրանսիացի առաջնորդն է, որը զրկվել է շքանշանից։ Առաջինը մարշալ Ֆիլիպ Պետենն էր, որը պետության ղեկավար էր Վիշիի կոլաբորացիոնիստական ​​ռեժիմի օրոք՝ նացիստական ​​օկուպացիայի ժամանակ՝ 1945 թվականին։

–00—ՅՄ