Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել

15/06/2025 09:32 Միջազգային

Այսօր Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։

Հնդկական ANI գործակալությունը, հղում անելով Ուտտարախանդի տեղական ավիացիայի վարչությանը, հաղորդում է, որ ուղղաթիռը կործանվել է Ուտտարախանդի Գաուրիկունդ գյուղի մոտակայքում:

Վթարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները:

–00—ՅՄ