Իրանի վերջին հարձակման հետևանքով կա 3 զոհ, 125 վիրավոր, անհետ կորել է 35 մարդ

15/06/2025 08:50 Միջազգային

Թել Ավիվի մոտ գտնվող Իսրայելի Բաթ Յամ քաղաքի վրա Իրանի կողմից հասցված հարվածներից հետո մոտ 35 մարդ անհետ կորել է, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով Իսրայելի ներքին ճակատի հրամանատարության գնահատականին: Ավելի վաղ Ynet-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը, նշել էր, որ կիրակի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանի կողմից հարձակման հետևանքով Բաթ Յամ քաղաքում զոհերի թիվը հասել է երեքի, կա 125 վիրավոր:

Իսրայելը վերջին 48 ժամվա ընթացքում Թրամփի վարչակազմին խնդրում է միանալ Իրանի հետ հակամարտությանը՝ Թեհրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հաղորդում է ամերիկյան Axios պորտալը։

–00—ՅՄ