Երկար զրուցեցինք, շատ ավելի քիչ ՝ ՌԴ-ի և Ուկրաինայի շուրջ․ Թրամփը՝ Պուտինի հետ զրույցի մասին

14/06/2025 22:04 Միջազգային

ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ՌԴ նախագահի հետ զրույցը․

«Նախագահ Պուտինը զանգահարել է այսօր առավոտյան, որպեսզի շատ սիրալիր շնորհավորի ինձ ծննդյան օրվա կապակցությամբ։

Բայց, որ ավելի կարևոր է, խոսել Իրանի մասին, մի երկիր, որին նա շատ լավ է ծանոթ։ Մենք երկար զրուցեցինք, շատ ավելի քիչ ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ։

Նա կարծում է, ինչպես և ես, որ Իսրայելի և Իրանի այս պատերազմը պետք է ավարտվի, իսկ ես բացատրեցի, որ պատերազմը [Ուկրաինայի հետ] նույնպես պետք է ավարտվի», – եզրափակել է Թրամփը: