Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն

14/06/2025 20:53 Միջազգային

ԱՄՆ Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն, հաղորդում է ABC News-ը։

Հաղորդվում է, որ սպանվել են դեմոկրատ Մելիսա Հարթմանը և նրա ամուսինը: Մինեսոտայի նահանգապետ թիմ Վոլզը հայտարարել է, որ հարձակումը, հավանաբար, քաղաքական դրդապատճառներ է ունեցել:

Նույն հրաձիգը վիրավորել է սենատոր Ջոն Հոֆմանին և նրա կնոջը. երկուսն էլ վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է ABC-ն:

Կասկածյալին տեսել են Հարթմանի տան մոտ՝ ոստիկանական համազգեստով և մեքենայի վրա փարոսիկներով։  Ձերբակալման փորձի ժամանակ նա կրակ է բացել և դիմել:

–00—ՍՊ