Պուտինն ու Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Թրամփը տեղեկացրել է Իրանի և Իսրայելի առաջնորդների հետ հեռախոսազրույցի մասին։
ԱՄՆ նախագահը իրավիճակը բավականին տագնապալի է գնահատել՝ ընդունելով Իրանի տարածքում Իսրայելի հարվածների արդյունավետությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփին հիշեցրել է Իրանի միջուկային դոսյեի շուրջ փոխընդունելի պայմանավորվածություններ գտնելու Ռուսաստանի առաջարկի մասին։
Առաջնորդները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը։
Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նաևհունիսի 2-ին Թուրքիայում ձեռք բերված Ստամբուլյան պայմանավորվածությունների կատարման մասին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ուկրաինական կողմի հետ:
–00—ՍՊ