Իրանի ՀՕՊ ուժերը երկրի արևմուտքում խոցել են 4 իսրայելական անօդաչու թռչող սարք

14/06/2025 13:59 Միջազգային

Իրանի ՀՕՊ ուժերը Խորամաբադի վրա խոցել են չորս իսրայելական անօդաչու թռչող սարք՝ Իրանի արևմտյան Լորեստան նահանգում: Այս մասին հայտնել է Լորեստանի վարչակազմը:

«Սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին – խմբ. ) չորս անօդաչու թռչող սարք և մի քանի օդային թիրախներ խոցվել են Խորամաբադի վրա», – իշխանությունների խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

–00—ՅՄ