Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը. Նեթանյահուի գրասենյակ

14/06/2025 13:32 Միջազգային

Իսրայելը կընդլայնի Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«ՑԱԽԱԼ-ը ընդլայնում է Իրանի տարածքում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ և ի պատասխան ռեժիմի շարունակվող ագրեսիայի»,- գրել է Գենդելմանը։

Նա նշել է, որ Իսրայելը հարվածներ է հասցնում տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմական բազաների եւ ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ: Գենդելմանն ընդգծել է, որ Իսրայելը Իրանին թույլ չի տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:

–00—ՅՄ