Հնդկաստանում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի

14/06/2025 12:40 Միջազգային

Հնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել։

Ըստ Times of India-ի՝ Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռում եղել է 290 ուղևոր։ Այն ուղևորվում էր դեպի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։

–00—ՅՄ