Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը, եթե ոչ ամենածանրը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամփոփելով իրանական կողմից Իսրայելին հարվածների անցած գիշերը, պետք է նշել, որ՝
Իրանական կողմը պատասխան վրիժառական գործողության ընթացքում հինգ հիմնական ալիքով ցամաքից և ծովից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի գրեթե ողջ տարածքին։
Զուգահեռաբար գործել են իրանական ԱԹՍ-ները, որոնց միջոցով հարձակումը եղել է Իրանի և Եմենի տարածքներից։
Խստագույն գրաքննության պայմանններում իսրայելական կողմը ոչ մի տեղեկատվություն չի տարածում ռազմական նշանակության ենթակառուցվածքների խոցման մասին, սակայն պաշտոնապես չի էլ հերքում, որ նման խոցումներ եղել են։
Իսրայելական կողմից տարածվում են բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածների հետևանքով պատճառված վնասների կադրեր։
Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը, եթե ոչ ամենածանրը»,-գրել է նա։
–00—ՅՄ