Flydubai-ը դադարեցրել է չվերթները դեպի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Emirates ավիաընկերությունը՝ flydubai-ը, ժամանակավորապես դադարեցրել է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դեպի ԱՊՀ երկրներ չվերթները՝ Իսրայելի և Իրանի միջև առճակատման պատճառով, ուրբաթ օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 13-ին և 14-ին չեղարկվել են դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Ղազախստան, Ղրղզստան, Լիբանան, Ռուսաստան, Սիրիա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան չվերթները», – ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և համապատասխանաբար ճշգրտում ենք թռիչքների ժամանակացույցը։ Ներողություն ենք խնդրում մեր ուղևորներին պատճառված անհարմարության համար։ Մեր ուղևորների և անձնակազմի անվտանգությունը մնում է մեր գերակա խնդիրը», – հայտնել է մամուլի ծառայությունը։
–00—ՅՄ