Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնված մարդկանցից մեկը ողջ է մնացել

12/06/2025 18:41 Միջազգային

Հնդկաստանում կործանված Boeing 787 Dreamliner ինքնաթիռում գտնվողներից մեկը ողջ է մնացել, հաղորդում է India TV-ն՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Ոստիկանության կոմիսարի խոսքով՝ հինգշաբթի օրը Ահմադաբադի օդանավակայանի մոտ կործանված Air India ինքնաթիռի 242 ուղևորներից և անձնակազմի անդամներից մեկը ողջ է գտնվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ANI-ն հայտնել է x սոցիալական ցանցում, ողջ մնացածը նստած է եղել 11A նստատեղին։ Տղամարդը հոսպիտալացվել է հայտնաբերվելուց հետո։

–00—ՅՄ