Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան

12/06/2025 16:45 Միջազգային

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանում Air India-ի Boeing 787-8 Dreamliner-ի ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

«Ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Զոհերի մասին ճշգրիտ տվյալները պարզվում են», – նշվում է գործակալության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ինքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի։

Վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում։

–00—ՄԱ