Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահները քննարկել են տնտեսական նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր

11/06/2025 21:27 Միջազգային

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական և էներգետիկ նախագծերի իրականացման հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Երկու կողմերն էլ նշել են Տաշքենդի IV միջազգային ներդրումային ֆորումի հաջող անցկացումը, որին մասնակցել է նաև ռուսական պատվիրակությունը։ Քննարկվել են նաև մի շարք երկկողմ տնտեսական և էներգետիկ նախագծերի գործնական իրականացման հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ