ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221794
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին Ռյուտեն ասել է` ելույթ ունենալով Լոնդոնի վերլուծական կենտրոններից մեկում:
«Թրամփը պետք է սկսի խոսել նախագահ Պուտինի հետ այն մասին, թե ինչպես կարելի է վերջ դնել այս սարսափելի պատերազմին: Թրամփը, ի տարբերություն նախորդ վարչակազմի, կառուցում է երկխոսություն, բայց, բնականաբար, նա համակարգում է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ », – ասել է նա:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ