ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանին․ ՊՆ

09/06/2025 16:41 Միջազգային
Ռուսաստանի զինված ուժերը անցած գիշեր մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել Ռովնոյի մարզի Դուբնոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի մարտավարական օդուժի բազավորման օդանավակայաններից մեկին: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել Ռովնոյի մարզի Դուբնո բնակավայրի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի մարտավարական օդուժի բազավորման օդանավակայաններից մեկին։ Սա Կիևի ռեժիմի կողմից ռուսաստանյան ռազմական օդանավակայանների ուղղությամբ իրականացված ահաբեկչական հարձակումներին պատասխան հարվածներից մեկն է», – ասվում է հաղորդագրության մեջ։
–00–ԱՀ