Թրամփը սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս

09/06/2025 08:54 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սայթաքել է կիրակի օրը Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքի օդանավակայանից թռիչքից առաջ աստիճաններով բարձրանալիս։

Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը սայթաքել է աստիճանների կեսին, բայց անմիջապես վերականգնել է հավասարակշռությունը։ Նախագահական ինքնաթիռ մտնելուց առաջ նա շրջվել է և ողջունել լրագրողներին։

Թրամփը հանգստյան օրերն անցկացրել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքում գտնվող իր գոլֆի ակումբում։ Այժմ ամերիկացի առաջնորդը գտնվում է իր Քեմփ Դեյվիդում, Մերիլենդ նահանգում գտնվող իր ամառանոցում։

Տեսանյութը՝ այստեղ։

–00—ՅՄ