Հեղեղվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը. հետաձգվել է նաև դեպի Երևան չվերթը

08/06/2025 20:12 Միջազգային

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի A տերմինալը հորդառատ անձրևից հետո հեղեղվել է։ Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ջուրը լցվում է 15 և 16 դարպասների մոտ գտնվող տարածք։

Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են մի քանի չվերթ, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։

–00–ԱՀ