Կիևը խախտել է Ստամբուլում հաստատված փոխանակման շուրջ պայմանավորվածությունները

07/06/2025 19:57 Միջազգային

Կիևը խախտել է Ստամբուլում հաստատված փոխանակման պայմանավորվածությունները, Իզվեստիային հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:

Նրա խոսքով՝ ուկրաինական հայտարարությունները չափազանց լղոզված են և ոչ մի կերպ չեն բացատրում իրական պատճառները, թե ինչու են Կիևում մանիպուլացնում պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ամենայն հավանականությամբ, դա թելադրված է ինչ-որ ներքին պատճառներով։ Այսպես ասենք, հնարավոր է, որ Կիևը փոքր-ինչ չապահովեց իր պարտավորությունների կատարումը, որոնք տալիս էր իր իսկ բնակչությանը։ Դա կապված է նաեւ զոհված զինվորականների ընտանիքների սոցիալական պաշտպանության հետ, որոնց Կիեւի ռեժիմն ուղարկել է մահվան, ասել է նա։

Ինչպես նշել է Միրոշնիկը, զոհվածների մարմինների փոխանցումը կարող է ուկրաինական կորուստների իրական մասշտաբները ցույց տալ։ Կիևի ներկայիս պահվածքը ցույց է տալիս, որ պետությունը չի հետևում միջազգային իրավունքի նորմերին և նույնիսկ հրաժարվում է ընդունել մարդասիրական ժեստ: Սա հենց ցինիզմի դրսեւորում է, ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Այդ պատճառով մենք հույս ունենք, որ ինչ-որ ճնշում կգործադրվի Կիեւի վրա, որը պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք, առնվազն, ավելի վաղ համաձայնեցված էին, ընդգծել է նա։ Նաև, ըստ դեսպանի, Ուկրաինայի գործողությունները ցույց են տալիս Վլադիմիր Զելենսկիի բռնապետական ռեժիմը: Բացի այդ, դա ցուցանիշ է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ այլ երկրների համար, հավելել է Միրոշնիկը։

–00—ՍՊ