Պաղեստինամետ ակտիվիստները ներկ են ցողել Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության շենքին

07/06/2025 17:09 Միջազգային

Հելսինկիում պաղեստինամետ ակտիվիստները ջրում լուծվող վարդագույն ներկ են ցողել Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության շենքի ճակատային հատվածին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Yle հեռուստառադիոընկերությունը:

Նշվում է, որ հունիսի 7-ի գիշերը ներկվել է նախարարության շենքի գլխավոր մուտքի հատվածը: Անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ դեռևս չհայտնաբերված տղամարդն ու կինը փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարուցվել է գործ՝ գույքին հատկապես լուրջ վնաս հասցնելու մեղադրանքով:

Ըստ Yle-ի, գործողության պատասխանատվությունը ստանձնել են Palestine Action խմբավորման ակտիվիստները, որոնք դեմ են Գազայի հատվածում հակամարտությանը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության համագործակցությանը Իսրայելի պաշտպանական ձեռնարկությունների հետ։

–00—ՅՄ