Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը կդառնա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալը

06/06/2025 16:35 Միջազգային

ՆԱՏՕ-ում կփոխվի Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Այս կարևոր պաշտոնում հաստատվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը։ Նրա թեկնածությանը հավանություն է տվել դաշինքի անդամ պետությունների կոմիտեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաղորդել է հունիսի 5-ի երեկոյան։ Այդ նույն օրն ավելի վաղ Գրինկևիչի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Գրինկևիչը կփոխարինի ներկայիս հրամանատար գեներալ Քրիստոֆեր Քավոլիին։ Լիազորությունների պաշտոնական փոխանցումը պետք է տեղի ունենա այս ամռանը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր ղեկավարն ունի զգալի ռազմական փորձ։ Նա զբաղեցրել է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների գծով տնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է միացյալ զորքերի օդուժի հրամանատարը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ