Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր, իսկ ՌԴ-ի տարածքում խոցվել է 174 ուկրաինական ԱԹՍ

06/06/2025 10:19 Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան հերթական հարվածներն են հասցրել միմյանց։ Երկու կողմերն էլ հայտնել են վիրավորների մասին, Կիևում կան զոհեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից մայրաքաղաքում զոհվել է առնվազն 4 մարդ։ Ավելի վաղ Կլիչկոն հայտնել էր նաև 20 վիրավորի մասին։

Ըստ Telegram-ալիքների՝ Կիևում հզոր պայթյուններ են որոտացել բալիստիկ հրթիռների հարվածներից։ Մինչ այդ ԱԹՍ-ների հարվածների պատճառով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։

Ուկրաինայի Լուցկ քաղաքի իշխանությունները հայտնել են ռուսական հարվածներից 5 վիրավորի մասին։ Լրջորեն վնասվել է բազմաբնակարան բարձրահարկ շենք, մի քանի տուն վնասվել են, բազմաթիվ շենքերում կոտրվել են ապակիներ։

Տերնոպոլ քաղաքի մի մասն, ըստ տեղի իշխանությունների, ռուսական հարվածների հետևանքով հոսանքազրկվել է, խոցվել են արդյունաբերական օբյեկտներ և ենթակառուցվածքի օբյեկտներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ