Պուտինը մոտ ապագայում կայցելի Թեհրան. ՌԴ-ում Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Թեհրան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները դարձել են կանոնավոր, և Թեհրանը մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին։
Մայիսի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը և Մոսկվան պատրաստվում են Պուտինի՝ Իրան կատարելիք այցին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ուղևորության ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։
–00—ՅՄ