Թրամփը արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ

05/06/2025 09:35 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամբողջությամբ արգելել է 12 երկրից մուտքը Միացյալ Նահանգներ, ասվում է պետության ղեկավարի հրապարակած հրամանագրի տեքստում։

«Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և հակաահաբեկչական նպատակները հաշվի առնելուց հետո որոշել եմ ամբողջությամբ արգելել և սահմանափակել հետևյալ 12 երկրների քաղաքացիների մուտքը. Աֆղանստան, Բիրմա (Մյանմա – խմբ.), Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն», – ասվում է փաստաթղթում։

Այս սահմանափակումները վերաբերում են ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաներով օտարերկրացիների մուտքին Միացյալ Նահանգներ, նշվում է հրամանագրում։

–00—ՅՄ