Թրամփը Սենատին խնդրել է հետաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման օրինագծի քննարկումը

04/06/2025 20:22 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին խնդրել է հետաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման օրինագծի քննարկումը․

«Թրամփը խնդրել է, որպեսզի Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունն այս շաբաթ օրինագիծ չներկայացնի», – հայտնել է Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Ռոջեր Ուիքերը:

Խոսքը օրինագծի մասին է, որը պատրաստել են հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը: Այն 500 տոկոս մաքսատուրքեր է նախատեսում Ռուսաստանից նավթ, նավթամթերք, բնական գազ, ուրան և այլ ապրանքներ գնող երկրներից ներկրումների համար։

Ինքը՝ Թրամփն ասել է, որ դեռ չգիտի՝ կսատարի օրինագիծը, թե ոչ։ Մինչ այդ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի չխաթարի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։

–00—ՍՊ