Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են երկկողմ համագործակցությունը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հունիսի 4-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Սերգեյ Շոյգուին ընդունել է ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ Զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ընկերական փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել են տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրության և Կորեական թերակղզում տիրող իրադրության վերաբերյալ», – հայտնել է Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը քննարկելու են նաև Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առանձին կետեր, ինչպես նաև ուկրաինական ուժերից ՌԴ Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած հյուսիսկորեացի զինվորների «հավերժացման հարցը»։
–00—ՅՄ