Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը հյուրընկալել է Գերմանիայի դեսպանների պատվիրակության անդամներին

04/06/2025 16:19 Միջազգային

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուընկալել է Հարավային Կովկասում Գերմանիայի դեսպանների պատվիրակության անդամներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ է ունեցել հյուրընկալել Հարավային Կովկասում Գերմանիայի դեսպանների պատվիրակությանը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Մաթիաս Վոլերտի գլխավորությամբ»,-ասված է առաքելության տարածած գրառման մեջ։

–00–ԱՀ