ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան Հռոմի կամ Բոնապարտի կայսրությունները․ Մարկ Ռուտտե

04/06/2025 15:16 Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն հայտարարել է, որ իր ղեկավարած ռազմական դաշինքն ավելի ուժեղ է, քան Հռոմեական կայսրությունը և ավելի ուժեղ, քան Նապոլեոնի կայսրությունը։ Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Այն բոլոր ժամանակների ամենաուժեղ ռազմական դաշինքն է», – ասել է նա, սակայն և հավելել, որ «Ռուսաստանն արտադրում է չորս անգամ ավելի շատ արկեր, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած»։

Ռուտտեն նաև կրկնել է սպառնալիքը, որ 3-4 տարի հետո Ռուսաստանը կկարողանա հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։

«Հետևաբար, ՆԱՏՕ-ի երկրները պետք է անպայման զգալիորեն ավելացնեն ռազմական ծախսերը», – եզրափակել է գլխավոր քարտուղարը։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հունիսի 5-ին պետք է հաստատեն ՆԱՏՕ-ի նոր ռազմական ծրագրերը, որոնք նախատեսում են դաշինքի ռազմական կարողությունների 30%-ով ավելացում, որի նպատակով հունիսի վերջին Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրներից կպահանջվի 2,5 անգամ ավելացնել իրենց նպատակային ռազմական ծախսերը՝ ՀՆԱ-ի այսօրվա 2%-ից մինչև ՀՆԱ-ի 5%-ը մինչև 2030 թվականը։

–00–ԱՀ